17:55 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1858)
20911

Նրա խոսքով` ճակատ են մեկնում առանց հավակնություններ ունենալու, գնում են Հայոց բանակի հրամանատարության ներքո ծառայելու։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Այսօր ունենք խնդիր թշնամուն ծնկի բերելու, մնացած ներքին խնդիրները լուծելու ժամանակը դեռ կգա։ Այս մասին Հանրապետության հրապարակում հավաքի ժամանակ հայտարարեց Հայ Հեղափոխական Դաշնակցությունը Բյուրոյի նախկին ներկայացուցիչ, «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը։

«Հայրենասիրությունը գործունեություն է, այլ ոչ թե խոսք»,– ասաց Մարգարյանն ու կոչ արեց անդամագրվել կամավորական շարժմանը` ճակատ մեկնելու համար։ Նա տեղեկացրեց, որ առաջին վաշտն արդեն պատրաստ է ճակատ մեկնել, երկրորդ վաշտը թիկունքից գալիս է, երրորդն ու չորրորդն էլ առաջիկա օրերի խնդիր է։ 

Նրա խոսքով` այս պահին առավել քան երբևէ անհրաժեշտ է միասնական լինել` թշնամուն ցույց տալու համար, որ ոչ թե կռվի են դուրս գալիս 3 միլիոնանոց ժողովրդի, այլ 3 միլիոնանոց բանակի դեմ։

Հայաստանում ռազմական դրություն է հայտարարվում. Նիկոլ Փաշինյան

«Մենք գնում ենք առանց հավակնություն ունենալու, որ մենք հարց որոշող ենք, մենք գնում ենք հայոց բանակի հրամանատարության ներքո ծառայելու, ամեն վայրկյան պատրաստ ենք Պաշտպանության բանակի հրամանին, կարգադրությանը.,– հայտարարեց Հրանտ Մարգարյանը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1858)

Ըստ թեմայի

Ադրբեջանական տանկերը հերթով խոցվում են. ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել
Կան որոշակի ավերածություններ, կորուստներ, դրանք հիմնականում չնչին են. Հովհաննիսյան
Արցախում ավելի քան 50 վիրավոր կա. բոլորը խաղաղ բնակիչներ են
թեգերը:
հայ-ադրբեջանական, Արցախ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)

Գլխավոր թեմաներ