02:57 25 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1588)
665 0 0

Ադրբեջանը հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել բոլոր խոշոր բնակավայրերին։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Նախնական տեղեկություններով` քաղաքացիական բնակչության շրջանում կա 2 զոհ, ավելի քան 50 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։

«Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա` ներառյալ երեխաներ ու կանայք»,– նշված է հաղորդագրության մեջ։

Թարմացված տվյալներով՝ Ադրբեջանը հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով հարվածել է բոլոր խոշոր ու բազմաթիվ փոքր բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը, Շուշին: Ի թիվս բազմաթիվ ենթակառուցվածքային վնասների, վնասվել են նաև որոշ դպրոցներ:

Արցախի ՄԻՊ շխատակազմը սկսել է սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ փաստահավաք առաքելություն: Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ապաքինվող մի խումբ վիրավորների:

«Հավաքագրված տվյալների վերլուծությունը վկայում են այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը նպատակային ու հասցեական կերպով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարում է»,– նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք գործունեությունը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Գնալու ենք այդ հարցը վերջնական լուծելու». ՀՅԴ–ականները կազմ–պատրաստ սպասում են հրամանի

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1588)

Ըստ թեմայի

Դավիթ Տոնոյանը Մոսկվա չի մեկնել. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքում է լուրը
Արցախի պաշտպանության բանակն առաջնագծից տեսանյութ է հրապարակել
Հազարավոր կյանքերի գնով վաստակած մեր անկախությունը նորից վտանգված է. Օնիկ Գասպարյան
ԱՀ ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ
թեգերը:
Ադրբեջան, Վիրավոր, Արցախ

Գլխավոր թեմաներ