03:32 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)
561220

Արցախում ընթացող մարտերի ընթացքում հայկական ԶՈՒ–ն հակառակորդի 3 ուղղաթիռ, 20 ԱԹՍ, 30 տանկ է խոցել։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախում այսօր գրանցված թեժ մարտերի ընթացքում զոհված 16 անձինքն զինծառայողներ են։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիր Արծրուն Հովհաննիսյանը։ «Ցավոք նաև զոհեր ունենք։ Թվով 16 զինծառայող»,–գրել է նա։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտնել էր, որ Արցախում 16 զոհ և 100-ից ավելի վիրավորներ ունենք։ Նրա խոսքով` հայկական ԶՈՒ–ն հակառակորդի 3 ուղղաթիռ, 20 ԱԹՍ, 30 տանկ է խոցել։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 16 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Ես պատրաստ եմ զոհվելու, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի. Փաշինյան

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)

Ըստ թեմայի

ԱԳ նախարարը շարունակում է օտարերկրյա գործընկերներին ներկայացնել շփման գծի զարգացումները
Իրանի ԱԳՆ-ն մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է արել
Սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, զինծառայող, Զոհ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ