03:14 25 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1588)
174010

ԱՀ նախագահը նաև հայտարարեց, որ Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան՝ ամենաժամանակակից զենք-զինատեսակներով, ԱԹՍ-ներով:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանական բանակն ունի կորցրած դիրքեր: Այս մասին քիչ առաջ հրավիրած ասուլիսում հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ ու hարավային թևով»,- ասաց նա:

Նախագահը նաև հաստատեց, որ կան տասնյակ կորուստներ ու վիրավորներ՝ զինվորականների ու քաղաքացիական բնակչության շրջանում: Հարձակումը գործել են սահմանի ամբողջ երկայնքով` Օմարից մինչև Արաքս։

«Առաջին զոհը ենք ունեցել ենք առավոտյան, Մարտունիում՝ տատիկն ու թոռնիկը»,- ասաց Հարությունյանը:

ԱՀ նախագահը նաև հայտարարեց, որ Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան՝ ամենաժամանակակից զենք-զինատեսակներով, ԱԹՍ-ներով: Նախագահի խոսքով` առկա են ոչ միայն ԱԹՍ-ներ ու ինքնաթիռներ, այլև այլ երկրներից վարձկաններ ու կամավորականներ:

«Այն նույն F-16-երը, որոնք արդեն ամսից ավել գտնվում են Ադրբեջանի տարածքում՝ սովորական կամ համատեղ զորավարժության անվան տակ, օգտագործել են առավոտից մինչև այժմ»,- ասաց Հարությունյանը՝ շեշտելով, որ իր այդ հայտարարությունն ուղղում է աշխարհին:

Արցախը, նրա խոսքով, այս հզոր ուժերի դեմ կռվում է միայն իր ունեցած զինտեխնիկայով ու սեփական երկրի բանակով, թեև Հայաստանը ևս արդեն համընդհանուր զորահավաք է հայտարարել:

Հարությունյանը հայտարարեց նաև, որ Արցախն արդեն 15 ժամ պատերազմի մեջ է՝ սահմանի ամբողջ երկայնքով, ընդ որում` այս պատերազմը սպասելի էր: Հայտնի չէր միայն օրը:

Արցախի նախագահը չբացառեց, որ հնարավոր է` պատերազմական գործողությունների ընթացքում էլի դիրքային կորուստներ լինեն, հնարավոր է` լինեն նաև դիրք գրավելու դեպքեր: Բայց որ հաղթանակը լինելու է հայկական կողմինը, Արցախի նախագահը չի կասկածում:

Հիշեցնենք, որ ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդն ունի 4 ուղղաթիռի, 33 տանկի և ՀՄՄ–ի, 27 ԱԹՍ–ի և 2 ինժեներական զրահատեխնիկայի կորուստ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։

Հարությունյանի խոսքով` հետախուզական տվյալներ կան թուրքական ինքնաթիռի խոցման մասին, բայց այդ փաստը դեռ հաստատված չէ: Փոխարենը հաստատված է թուրքական արտադրության տասնյակ ԱԹՍ-ների խոցման փաստը:

«Պատերազմ է՝ իր բոլոր կանոններով. ունենք զոհեր, կլինեն զոհեր, ունենք վիրավորներ, կլինեն վիրավորներ: Շատ  եմ ափսոսում ամեն զոհի համար: Բայց մեզ համար արդյունքն է ամենակարևորը»,- ասաց նախագահը:

Հակառակորդը մոտ 200 զոհ ունի. Արծրուն Հովհաննիսյան

Նա նաև հայտնեց, որ սփյուռքից 10 000-ից ավելի կամավորներ Արցախ գալու պատրաստակամություն են հայտնել: ԱՀ նախագահի խոսքով` այս պահին դրա կարիքը չկա: Հարությունյանը հույս հայտնեց, որ Արցախի զինուժն ու ԱՀ և ՀՀ տարածքներում իրականացված զորահավաքով Արցախ եկած պահեստազորայինների ուժերը ներկա պահին բավարար են թշնամու գրոհները հետ մղելու համար:

Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ հայտարարված զորակոչին անդամագրվելու համար. տեսանյութ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1588)

Ըստ թեմայի

Հայաստանը Ադրբեջանի հարցով դիմել է ՄԻԵԴ
Հակառակորդի կորուստների թիվն ավելացել է. ևս 1 ուղղաթիռ, 3 տանկ և 7 ԱԹՍ է խոցվել
Արցախի բնակիչները պատմում են Ադրբեջանի հարձակման մասին. տեսանյութ
թեգերը:
Ադրբեջան, Արայիկ Հարությունյան, Արցախ

Գլխավոր թեմաներ