03:57 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)
1246823

Արցախա–ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքի հետևանքով 16 զինծառայող է զոհվել։ Նրանցից 5–ը 19 տարեկան են։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 16 զինծառայողների անունները։ Ցանկում նաև 35-ամյա կին կա։ Զոհերից 5-ը 19 տարեկան են, ցանկում ամենամեծը 42 տարեկան է։

Նրանք են.

Վարդանյան Լեռնիկ Արեգի, ծնվ. 1978թ.,

Մինասյան Գյորգի Լյովայի, ծնվ.1979թ.,

Խաչատրյան Հովիկ Լյովայի, ծնվ.1990թ.,

Մնացականյան Աշոտ Կոլյայի, ծնվ. 1979թ.,

Հարությունյան Ագսեն Անդրանիկի, ծնվ. 1997թ.,

Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ.,

Մարդիյան Արսեն Գարիկի, ծնվ. 1999թ.,

Գալստյան Ռուբեն Մնացականի, ծնվ. 2000թ.,

Թորոսյան Դավիթ Մխիթարի, ծնվ. 2001թ.,

Ֆիլիպոսյան Տարոն Հրայրի, ծնվ. 2000թ.,

Գրիգորյան Մայիս Մակարի, ծնվ. 2001թ.,

Խլղաթյան Գառնիկ Էդգարի, ծնվ. 2001թ.,

Սահակյան Էրիկ Սմբատի, ծնվ. 2001թ.,

Մարգարյան Կարեն Վահրամի, ծնվ. 2000թ.,

Օհանյան Դավիթ Էդվարդի, ծնվ. 2000թ.,

Բարսեղյան Վրեժ Արսենի, ծնվ. 2001թ.։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհերից բացի, հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)

Ըստ թեմայի

ՀՀ տեղափոխված վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տվյալներ
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին
Տղերք, պինդ կացեք. համալսարանական բժիշկները ճակատ են մեկնում. տեսանյութ
թեգերը:
անուն, Զոհ, զինծառայող, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ