17:19 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Արցախ
Ստանալ կարճ հղումը
96 0 0

Արցախի թեմի առաջնորդը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ հանձնարարել է եկեղեցու բոլոր սպասավորներին աղոթել խաղաղության համար։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր ճեպազրույցում հայտնեց, որ պատերազմը Արցախի դեմ սանձազերծել է ոչ թե ադրբեջանցի ժողովուրդը, այլ այդ երկրի քաղաքական էլիտան։

«Լավ, Իլհամ Ալիևը չի մտածում մեր երիտասարդների մասին, թող գոնե մտածի Ադրբեջանի երիտասարդների մասին, որոնք իրենց հերթին կորուստ են տալիս»,– ասաց նա։

Արցախի թեմի առաջնորդը հայտնեց, որ եկեղեցու բոլոր սպասավորներին հանձնարարել է աղոթել խաղաղության համար։ Նա հայտնեց նաև, որ խոսել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ։ Վերջինը Արցախ գնալու պատրաստակամություն է հայտնել` գոտեպնդելու Արցախի ժողովրդին։

«Մենք պետք է խորհրդակցենք Արցախի նախագահի հետ, քննարկենք այդ հարցը ու պատշաճ ձևով դիմավորենք կաթողիկոսին, որը գալիս է օրհնելու իր հոգևոր հոտը»,– ասաց Պարգև սրբազանը։

Նա վստահություն հայտնեց, որ պատերազմը վաղ թե ուշ ավարտվելու է, բայց քանի դեռ այսօր ազգովին պատերազմի մեջ ենք, պետք է լինենք միաբան, սատարենք Հայոց բանակին ու յուրաքանչյուրն իր տեղում իր ծառայությունը մատուցի հայրենիքին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 36 անօդաչու թռչող սարք, 47 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։

Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. լուսանկարներ

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200– վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։ 

Հայ բարձրաստիճան զինվորականի մահվան մասին լուրերը սուտ են. Հովհաննիսյան

Ըստ թեմայի

«Փոքրիկ հերոս, շուտ լավացիր». Արցախում վիրավորված փոքրիկի լուսանկարը հուզել է օգտատերերին
ՀՀ ԶՈւ–ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է մարտերը տեղափոխել Ադրբեջանի տարածք
Բաքուն ազգային փոքրամասնություններին օգտագործում է որպես կենդանի պատնեշ. Վարդանյան
թեգերը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Արցախ

Գլխավոր թեմաներ