21:10 30 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1829)
352 0 0

Արցախի նախագահի խոսնակն ասաց, որ Հայաստանի համար սկզբունքային հարց է Ադրբեջանի խաղաղ բնակչությանը չթիրախավորելը։ Սակայն հարցն այն է, որ ադրբեջանական կողմն իր հրետանին տեղակայում է քաղաքացիական օբյեկտների մոտ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Չի բացառվում, որ քաղաքացիական օբյեկտների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական հրետանային կրակակետերը լռեցնելու ժամանակ կարող են տուժել նրանց քաղաքացիական օբյեկտները։ Սրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ 

«Մենք երբեք չենք թիրախավորում նրանց խաղաղ բնակչությունը, և սա մեզ համար ոչ միայն կարմիր գիծ է, այլ նաև սկզբունքային հարց։ Սակայն Ադրբեջանը հենց իր խաղաղ բնակավայրերում է տեղադրում իր ռազմական օբյեկտները, որտեղից էլ թիրախավորում է հայկական խաղաղ բնակավայրերը։ Դա եղել է նաև 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ»,–ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` նման վարքագիծն Ադրբեջանի կողմից միջազգային հանցագործության դրսևորում է։

Պողոսյանը նշեց, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, չի բացառվում, որ ՊԲ–ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չբավարարվի։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մայրաքաղաք Ստեփանակերտին ուղղված հարվածներին` Պողոսյանը նշեց, որ որևէ մեծ տարբերություն չեն տեսել սահմանամերձ բնակավայրերին կամ Ստեփանակերտին ուղղված կրակոցների մեջ. երկու դեպքում էլ խաղաղ բնակչությունն է տուժում։

Արցախի նախագահի խոսնակն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ Արցախն ի վիճակի է պաշտպանել իրեն, և Ադրբեջանը ստանալու է հուժկու հարված։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1829)

Ըստ թեմայի

Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի լուրջ կորուստներ
Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին. Փաշինյան
Գիշերն Ադրբեջանի իրականացրած բոլոր հարձակումները ձախողվել են. Վահրամ Պողոսյան
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Արցախ, Վահրամ Պողոսյան

Գլխավոր թեմաներ