06:03 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
836430

Տեղեկացվում է, որ դրանցում գրանցված կոնտակտային հեռախոսահամարների բաժանորդներին ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգեր են իրականացնում և փորձում Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ ստանալ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների մոտ առկա մի քանի բջջային հեռախոսներ։

Տեղեկացվում է, որ դրանցում գրանցված կոնտակտային հեռախոսահամարների բաժանորդներին ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգեր են իրականացնում և փորձում Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ ստանալ։

Արցախի ԱՀ–ն նշում է, որ դրանք նպատակ են հետապնդում խուճապային տրամադրություններ առաջացնել հասարակության շրջանում:

ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում` հեռախոսակապ չհաստատել, տվյալներ չփոխանցել, չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերի: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում անհապաղ տեղեկացնել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

Ըստ թեմայի

«Ձեր սոցցանցային լայվը հակառակորդի ԱԹՍ–ի համար անմիջական գործիք է». մեդիափորձագետ
Արցախի ՄԻՊ–ը մահացած ու վիրավոր քաղաքացիների մասին նոր տեղեկություններ է հրապարակել
Նիկոլ Փաշինյանը խոսել է Հասան Ռոհանիի հետ
թեգերը:
ադրբեջանցի, հեռախոս, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ