10:00 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1706)
513 0 0

ՌԴ-ն կոչ է անում շահագրգիռ պետություններին գործնական միջոցներ ձեռք առնել՝ տարածաշրջանից օտարերկրյա վարձկաններին ու ահաբեկիչներին անհապաղ դուրս բերելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան մտահոգված է ապօրինի զինված խմբավորումների գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու լուրերից, ասվում է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության ու տպագրության դեպարտամենտի մեկնաբանության մեջ։

Նշվում է, որ ստացվող տեղեկությունների համաձայն, ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում ապօրինի զինված խմբավորումների անդամներ մասնավորապես Սիրիայից, Լիբիայից՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունենալու համար։

«Խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք ոչ միայն ավելի կավելացնեն ռազմական լարվածությունը հակամարտության գոտում, այլև երկարաժամկետ սպառնալիքներ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ արտգործնախարարությունը կոչ է անում շահագրգիռ պետություններին գործնական միջոցներ ձեռք առնել՝ հակամարտության մեջ օտարերկրյա վարձկանների ու ահաբեկիչների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է հակառակորդի վերջին կորուստները` 113 մահացած, 200 վիրավոր

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1706)

Ըստ թեմայի

Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին
Զոհերի թիվը ցնցող է. Գերմանիայի արտգործնախարարը` ղարաբաղյան էսկալացիայի մասին
Հայկական կողմը ադրբեջանական դիրք է գրավել. տեսանյութ
թեգերը:
Արցախ, գրոհային, հայ-ադրբեջանական, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ