13:31 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)
456 0 0

Արցախում պարենի խնդիր չկա։ Անհրաժեշտ են միայն գյուղնախարարության մատնանշած ապրանքները։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախի գյուղատնտեսության նախարարությունը վստահեցնում է, որ այս պահին պարենի խնդիր չկա։ Գերատեսչությունը Facebook–ի պաշտոնական էջում հրապարակել է այս պահին անհրաժեշտ ապրանքների ցանկը։

«Ծխախոտ, խմելու ջուր, երկարաժամկետ պահպանության քաղցրավենիք, խտացրած կաթ, սուրճ, պահածոյացված սնունդ և հիգիենայի պարագաներ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը շնորհակալություն է հայտնում արագ արձագանքի և օժանդակության համար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 10 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)

Ըստ թեմայի

Մարտերը նորից թեժացել են. Արծրուն Հովհաննիսյանը` Ադրբեջանի կորուստների մասին
Ստեփանակերտը գնդակոծվում է, հրետակոծության ձայներ են լսվում
Ռմբակոծված Մարտակերտի լուսանկարներ են հրապարակվել
«Շատ բան եք տեսնում՝ քիչ խոսեք». ԱԱԾ-ն զգուշացնում է
թեգերը:
ջուր, քաղցրավենիք, սուրճ, Արցախ

Գլխավոր թեմաներ