05:59 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
396 0 0

Տեղեկությունը տարածել է ՀՀ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը։

«Կա երկու վիրավոր, նախնական տվյալներով` երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։ Մովսիսյանը։

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի տվյալներով` այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են միջազգային առաջատար 5 տասնյակից ավելի լրատվամիջոցների լրագրողական խմբեր՝ մոտ 200 օտարերկրյա լրագրողներ, որոնց գերակշռող մասը արդեն իսկ գտնվում է Հայաստանում և Արցախում: Հավատարմագրման դիմումները նույն ինտենսիվությամբ շարունակվում են։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից է վեր Ադրբեջանը հրետակոծության է ենթարկում Արցախի Մարտունի քաղաքը։ Պաշտոնական տվյալներով` հրետակոծության հետևանքով Մարտունիում 5 քաղաքացի է վիրավորվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 10 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և երբևէ չի գրավվի. Արայիկ Հարությունյան
Ադրբեջանցի զինվորների դիակների գրպանում ներարկիչներ են հայտնաբերվել. ուշագրավ նորություն
Մարտերը նորից թեժացել են. Արծրուն Հովհաննիսյանը` Ադրբեջանի կորուստների մասին
Մարտակերտում Ադրբեջանը կրակել է նաև հայ լրագրողների ուղղությամբ. տեսանյութ
թեգերը:
ֆրանսիացի, Լրագրող, Արցախ

Գլխավոր թեմաներ