20:34 30 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1829)
306 0 0

Project Ploughshares կենտրոնի մասնագետների պնդմամբ` իրենք ապացույցներ են հավաքել, որ կանադական սենսորներ են օգտագործվել։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Կանադայի արտաքին գործերի նախարարը հանձնարարել է հետաքննել, թե արդյոք Արցախի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերում կանադական տեխնոլոգիա կա։ CTV.news –ի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը։

«Կանադան չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գոտում մարտական գործողությունների մասշտաբով։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել դրանք, պահպանել հրադադարն ու պաշտպանել խաղաղ բնակիչներին»,– նշել է Կանադայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միշել Սիմպայեն։

Ավելի վաղ Կանադայի հայ համայնքը հայտարարել էր, որ Արցախում կիրառվող թուրքական ԱԹՍ–ների սենսորները կանադական արտադրության են։

«Մենք տեղյակ ենք այդ հայտարարությունների մասին և արտգործնախարարը հանձնարարել է հետաքննել»,– ասել է նա։

ՌԴ ԱԽ–ում խոսվել է գրոհայիններին Ղարաբաղ տեղափոխելու վտանգների մասին․ Պեսկով

Կանադական տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ հայտարարություն էր արել նաև Project Ploughshares ընկերությունը։ Կենտրոնի մասնագետների պնդմամբ` իրենք ապացույցներ են հավաքել, որ օգտագործվել են Burlington, Ont.'s L3Harris Wescam սենսորները։

Ավելի վաղ Թուրքիան նույն սենսորներով ԱԹՍ–ներ էր ուղարկել Լիբիա։ Արտադրող Wescam ընկերությունը չի մեկնաբանում տեղեկությունները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 96 ԱԹՍ–ից, 11 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 3 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1829)

Ըստ թեմայի

Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ–ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում
«Նորից ԱԹՍ զգետնեցինք»․ Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնել
ԱԹՍ-ն խոցվել է Ասկերանի բնակելի թաղամասի հարևանությամբ. նոր լուսանկարներ
թեգերը:
Արցախ, Կանադա, անօդաչու, անօդաչու թռչող սարք

Գլխավոր թեմաներ