03:08 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1747)
467 0 0

Այդ մասին Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը գրառում է կատարել թվիթերյան իր էջում։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը թվիթերյան իր էջում գրել է, որ Մարտունիում քաղաքացիական կառույցների ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության արդյունքում զոհվել է 4, վիրավորվել՝ 11 քաղաքացիական անձ, այդ թվում՝ հայ եւ ֆրանսիացի լրագրողներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 96 ԱԹՍ–ից, 9 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 3 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1747)

Ըստ թեմայի

«Le Monde»-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտում. տեսանյութ
Ֆրանսիայից ինքնաթիռ է ուղևորվում Հայաստան՝ վիրավոր լրագրողներին տեղափոխելու
Ադրբեջանը հատուկ թիրախավորել է Արցախում աշխատող լրագրողներին. ՄԻՊ
թեգերը:
հայ-ադրբեջանական, Վիրավոր, Զոհ, Մարտունի, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ)

Գլխավոր թեմաներ