13:10 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1511)
22501

Ադրբեջանը հանդես է գալիս որպես պատերազմական հանցագործ` միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակիչներին։ Բելգարյանը նշում է` ինչպես մահվան դեպքերը, այնպես էլ վիրավորումները բավականին լայն աշխարհագրություն և առաջնագծից էլ տարբեր հեռավորությունների վրա են։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Արցախում արդեն 11 զոհ, 60–ից ավելի վիրավոր կա խաղաղ բնակիչների շրջանում. նրանցից 42–ի ստացած վնասվածքները բավականին լուրջ են։ Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Ադրբեջանական հարձակման առաջին իսկ օրվանից ՄԻՊ գրասենյակը փաստահավաք առաքելություն սկսեց, որի արդյունքների հիման վրա արդեն պատրաստվել է միջանկյալ զեկույց։

Փաստերը վկայում են, որ ադրբեջանական զինուժը միտումնավոր թիրախավորել է նաև քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները։

Բեգլարյանը նշում է`քաղաքացիներին թիրախավորելու համար ադրբեջանական զինուժը տարատեսակ զինտեխնիկա է կիրառել։ Քաղաքացիների մի մասը տուժել են հրետակոծության հետևանքով, երեկ Մարտակերտում ռմբահարման հետևանքով մի ընտանիքի 3 անդամներ են սպանվել` 2 տարեց կին և տղամարդ։

«Սեպտեմբերի 27-ին Հադրութում տարեց կինն իր բնակարանում սպանվել է ԱԹՍ–ի հարվածից։ Սա շեշտում եմ, որովհետև դրանից ենթադրվում է, որ հատուկ կերպով քաղաքացիական բնակչությունը թիրախավորվել է։ Եթե հրետանու դեպքում հեռահարության վրա որոշակի շեղման հնարավորություն կա, նաև միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված, ապա հարվածային ԱԹՍ–ները համարվում են բարձր դիպուկայնությամբ զենքեր, հետևաբար այստեղ սխալի հավանականություն գրեթե չկա»,– նշեց Բեգլարյանը`շեշտելով, որ սա ոչ միայն միջազգային նորմերի կոպտագույն խախտում է, այլև պատերազմական հանցագործություն։

Բելգարյանը նշում է` ինչպես մահվան դեպքերը, այնպես էլ վիրավորումները բավականին լայն աշխարհագրություն և առաջնագծից էլ տարբեր հեռավորությունների վրա են։

«Ադրբեջանը առաջնագծի ամբողջ երկայնքով և մեր բնակավայրերի ամբողջ խորությամբ թիրախավորում է ռազմական օբյեկտները և խաղաղ բնակչությանը»,– ասաց նա։

ՄԻՊ միջանկյալ զեկույցում վիրավորման մի քանի դեպքեր են ներկայացվել, որոնք առավել ակնառու են դարձնում ադրբեջանական ԶՈՒ գործելակերպը։ Բեգլարյանի խոսքով` Մատաղիսում մի հղի կին վիրավորվել է ավելի անվտանգ վայր տեղափոխվելու ճանապարհին, բժիշկների միջամտությամբ հնարավոր է եղել փրկել մոր և երեխայի կյանքը, փոքրիկը կեսարյան հատումով է ծնվել։ Ստեփանակերտ–Ասկերան ճանապարհին մի տարեց տղամարդ հրետակոծության հետևանքով վիրավորվել է սեփական մեքենայով աշխատանքի գնալու ճանապարհին։ Մարտունի քաղաքում 2 տարեկան երեխա է վիրավորվել. նա այս պահին ամենափոքրիկ վիրավորն է։ Ի դեպ, նրա 9-ամյա քույրը զոհվել է ադրբեջանական կրակից, իսկ մայրը վիրավորում ստացել։
«Մեզ հետ զրույցում մայրը շեշտում է, որ երբ մի երեխան սպանվել է, մյուսը` վիրավորվել, փորձել են փախչել ավտոբուսով, ադրբեջանական ԱԹՍ–ն հետապնդել է ավտոբուսն ու հրթիռներ արձակել։ Այս վկայությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական զինուժը  քաղաքացիական բնակչությանն է հատուկ թիրախավորման տակ պահել»,– ընդգծեց Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ–ի խոսքով`մեծ վնաս է հասցվել նաև բնակելի տներին, քաղաքացիական տարբեր ենթակառուցվածքներին, ճանապարհներին, արտադրական ձեռնարկություններին, հանրային նշանակության օբյեկտներ, դպրոցներ, անշարժ և շարժական գույք և այլն։

Արցախից վիրավորների տեղափոխումը կազմակերպվում է աննախադեպ արագությամբ. մանրամասներ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1280 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 12 ուղղաթիռից, 181 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 2 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1511)

Ըստ թեմայի

Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրողին կտեղափոխեն Երևան
Ինչպես են մերոնք վարպետորեն խոցում ադրբեջանական հերթական ԱԹՍ–ն. տեսանյութ
Թուրքիայից Ադրբեջան տասնյակ չվերթերով վարձկաններ են տեղափոխվել. Պենտագոն
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Զոհ, Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Արցախ

Գլխավոր թեմաներ