03:16 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70

Արցախ. հրետակոծված շենքն ու արյունոտ ճակատով տղամարդը

Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
644 0 0

Արդեն յոթ օր է` Ադրբեջանը հարվածներ է հասնում Արցախի բնակավայրերին։ Այս կադրը մեր լուսանկարիչը նկարել է Մարտունիում։ Եթե հրետակոծված շենքը կարելի է կարճ ժամանակում վերականգնել, ապա մարդկանց վերքերը հաստատ շուտ չեն բուժվի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ստեփանակերտ, հոկտեմբերի 2–ի գիշերը. լուսանկար

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Արցախում Ադրբեջանի կրակոցների հետևանքով վնասված բնակելի տները կսկսեն վերանորոգել
«Հաց էինք ուտում, երբ պայթյունը եղավ». Ստեփանակերտը` Ադրբեջանի հարվածներից հետո
Վիրավորներից մի քանիսը ծանր վիճակում են. Բեգլարյանը` ադրբեջանական հրետակոծության մասին
Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ
թեգերը:
Լուսանկար, Մարտունի, Արցախ

Գլխավոր թեմաներ