04:23 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.24
  • GBP643.48
  • EUR582.42
  • RUB6.45
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1656)
173 0 0

Արգենտինայում և Բրազիլիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներին բավականին մեծ թվով հայեր են մասնակցել։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Արգենտինայի մայրաքաղաքում գտնվող Թուրքիայի դեսպանատան մոտ հայկական համայնքը բողոքի ակցիա է արել։ Լուրի մասին հայտնում է Արցախի նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։

«Հայաստան» վանկարկումներով ու հայկական եռագույնով հայ համայնքի ներկայացուցիչները դատապարտել են Ադրբեջանի ռազմական գործողությունները և Թուրքիայի` դրանց մասնակցությունը։

Բողոքի ակցիային բավականին մեծ թվով հայեր են մասնակցել։

Միաժամանակ, Սիմոնյանը հայտնում է նաև, որ Բրազիլիայում 22 000 հոգանոց հայկական սփյուռքը բողոքի ակցիաներով նույնպես միացել է ադրբեջանական ագրեսիայի դեմ բողոքի ցույցերին: Բրազիլիայի հայ համայնքը նույնպես կոչ է արել դադարեցնել Հայաստանի և Արցախի դեմ ուղղված Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան:

Աշխարհի մի շարք երկրներում այս օրերին տեղի հայերը բողոքի ակցիաներ են անցկացնում։ Երեկ, օրինակ, Հունաստանում էր մեծ ակցիա տեղի ունեցել, որին մի քանի հարյուր հայեր էին մասնակցել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1656)

Ըստ թեմայի

Փաշինյանն Անգելա Մերկելին տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողությունների մասին
Արցախի նախագահը սուրճ է խմում զինվորների հետ
Հունաստանում հույներն ու հայերը խոշոր ցույց են արել. տեսանյութ
թեգերը:
դեսպանատուն, Թուրքիա, Հայ համայնք, Արցախ, Բրազիլիա, Արգենտինա

Գլխավոր թեմաներ