08:47 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
1278 0 0

Արցախի նախագահը պարզաբանեց, թե ինչու է գնացել առաջնագիծ, ովքեր են հերոսի կոչման արժանացել և որն է աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ևս 5 հոգի արժանացել են «Արցախի հերոսի» կոչման։ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում հայտնեց, որ պարգևատրումները շարունակական են լինելու։

«Ես առաջնագիծ գնացել եմ ոչ թե այն բանի համար, որ մտահոգվելու տեղիք կար, այլ առաջին հերթին պետք է ոգևորել մեր սպաներին և զինվորներին, որոնք կենաց–մահու կռիվ են տալիս։ Բանակն ամբողջությամբ կատարում է իր առջև դրած խնդիրը։ Իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը, ոչ թե ամենասպառազինված, այլ ամենապրոֆեսիոնալ։ Ուզում եմ ասել` ձեր ցավը տանեմ, դուք ամեն մի սանտիմետրի համար պայքարում եք»,–ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` սպայական անձնակազմն իրականում հրաշքներ է գործում` անտեսելով մահը, ինչն էլ պետք է։ Նախագահը նշում է` եթե հաղթահարենք ապրելու համար բարդույթը, մենք հաղթելու ենք։ Բոլորս պետք է պատրաստ լինենք զոհվելու։

Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ովքեր են արժանացել «Արցախի հերոսի» կոչման։ Առաջինը Դավիթ Լյովայի Գրիգորյանն է, որը, սեպտեմբերի 27-ից մասնակցելով մարտերին, հասցրել է Ֆիզուլի և Կարախանբելի հատվածում 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա խոցել։ Հիմա էլ առաջնագծում է։

«Արցախի հերոսի» կոչում է ստացել նաև Էդգար Էդվարդի Մարկոսյանը, նա Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ` ամուր պահելով իրեն վստահված հատվածը։

Յուրա Հայկարամի Ալավերդյանն էլ նույն կոչմանն է արժանացել, քանի որ Կարախանբելի և Ֆիզուլի հատվածում 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա է ոչնչացրել։

Բացի այդ, պարգևատրվել է գնդապետ Սերգեյ Շաքարյանը, որն արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է։ Նա կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ` պատճառելով զգալի կորուստներ։ Արայիկ Հարությունյանը շեշտեց` Շաքարյանն իրական Արցախի հերոս է, որին հարգում է ամբողջ Արցախը։

«Արցախի հերոսի» կոչմանն արժանացած վերջին զինվորականը Դավիթ Վանիկի Ղազարյանն է։ Նա, ցավոք, հետմահու է նման կոչման արժանացել։ Ղազարյանը մարտ է վարել «Ոչ մի քայլ հետ» սկզբունքով։ Նա, ինչպես վստահեցրեց Հարությունյանը, հերոսություն է կատարել։

Հիշեցնենք` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր առաջնագծից լուսանկար էր հրապարակել Facebook–ի իր էջում ու գրել. «Բարի լույսը` առաջնագծում զինվորի պատրաստած ամենահամով սուրճով՝ մեր հերոս տղաների հետ»։ Ավելի վաղ նրա որոշմամբ «Արցախի հերոս» բարձրագույն կոչման էր արժանացել հրամանատար Կարեն Ջալավյանը։

Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու. Դավիթ Տոնոյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)

Ըստ թեմայի

Ադրբեջանն օրը սկսել է կորուստներով. ՊԲ–ն ևս 3 ինքնաթիռ ու 2 տանկ է խոցել
Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրետակոծությունը
Գյանջայի ուղղությամբ կրակը դադարեցվել է անմեղ զոհերից խուսափելու համար. Հարությունյան
Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու. Դավիթ Տոնոյան
թեգերը:
կոչում, հերոս, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ

Գլխավոր թեմաներ