00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհը կուրացել է Ադրբեջանի նավթադոլարներից. Արթուր Ալեքսանյանը՝ միջազգային հանրությանը

© Sputnik / Asatur YesayantsЦеремония назначения Артура Алексаняна национальным послом ЮНИСЕФ в Армении (18 ноября 2019). Еревaн
Церемония назначения Артура Алексаняна национальным послом ЮНИСЕФ в Армении (18 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի, նաև Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակիչներին թիրախավորելն ըմբիշն անվանել է «Թուրքիա-Ադրբեջան համատեղ ահաբեկչություն»։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհը կուրացել է ադրբեջանական նավթից ու նավթադոլարներից։ Նման գրառում է Instagram–ի իր էջում արել Ռիո 2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, «Սպիտակ արջ» մականունը ստացած Արթուր Ալեքսանյանը։

View this post on Instagram

Արդեն 7 օր է, ինչ Թուրքիա-Ադրբեջան համատեղ ահաբեկչությունը, ուղղված Արցախի Հանրապետության դեմ շարունակվում է, անընդհատ ռմբակոծվում են Արցախի բնակավայրերն ու քաղաքները, ռմբակոծման թիրախում են նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան շրջանները, ահաբեկիչ կողմը հրետակոծում է հայ խաղաղ բնակչությանը, քաղաքացիական հաստատությունները, այս հրետակոծումները կատարում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներով, մի՞թե այս ամենը միջազգային հանցագործություն չէ, և դուք՝ ՄԱԿ, ՀԱՊԿ ու ԵԽ, կարևորագույն կառույցներ լինելով հանդերձ մինչ այս պահը՝ 7 օր շարունակ լռում եք այս մասին՝ ահաբեկիչների հանցագործ գործողությունների առջև մեն-մենակ թողնելով հայ երեխաներին, հայ մայրերին, հայ երիտասարդներին: Իմ երկիրը ձեզանում իր պարտավորությունների խնդրում նախանձախնդիր է, բայց մի՞թե դուք կարող եք այս ամբողջ տառապանքին անհաղորդ լինել: Այլ բան մտածելն անկարելի է՝ ԱՇԽԱՐՀԸ ԿՈՒՐԱՑԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻՑ ՈՒ ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐԻՑ։ #հաղթելուենք #artsakhstrong #armeniastrong . It has already been 7 days that the joint Turkish-Azerbaijani terrorism against the Artsakh Republic goes on, the Artsakh settlements and cities are constantly bombed, the North-Eastern regions of the Republic of Armenia are also targeted, the terrorists bomb the Armenian civilian population and bombings are carried out by means of weapons prohibited by International Law. Isn't this an International Crime? @unitednations CSTO and the @eucouncil you are such important Organizations, and you have been silent about it for 7 days, while the children, mothers and youth of Armenia are left alone with terrorists. My country is zealous about you in its responsibilities, but how can you all be ignorant and silent of all these suffering? It is not possible to think otherwise։ THE WORLD HAS GONE BLIND FROM AZERI OIL AND OIL DOLLARS.

A post shared by Artur Aleksanyan (@arturaleksanyan_) on

Հայտնի մարզիկը հայերենով և անգլերենով պատմել է այն մասին, թե ինչ է վերջին 7 օրերին տեղի ունենամ արցախա–ադրբեջանական, նաև հայ–ադրբեջանական սահմանի հյուսիս–արևելյան շրջաններում։ «Թուրքիա-Ադրբեջան համատեղ ահաբեկչություն». այսպես է Ալեքսանյանը բնորոշել Արցախի Հանրապետության դեմ շարունակվող հարձակումները, Արցախի բնակավայրերն ու քաղաքները ռմբակոծելը, հայ խաղաղ բնակչությանը, քաղաքացիական հաստատությունները թիրախավորելը։

Флаг на башне Дома правительства Армении - Sputnik Արմենիա
Հայաստանը Թուրքիայի հարցով դիմել է ՄԻԵԴ

«Այս հրետակոծումները կատարում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներով, մի՞թե այս ամենը միջազգային հանցագործություն չէ», – գրել է Ալեքսանյանը։

Նա դիմել է միջազգային կազմակերպություններին, այդ թվում ՄԱԿ–ին ու ԵԽ–ին` մեղադրելով 7-օրյա լռության մեջ։

«Մինչ այս պահը՝ 7 օր շարունակ լռում եք այս մասին՝ ահաբեկիչների հանցագործ գործողությունների առջև մեն-մենակ թողնելով հայ երեխաներին, հայ մայրերին, հայ երիտասարդներին: Իմ երկիրը ձեզանում իր պարտավորությունների խնդրում նախանձախնդիր է, բայց մի՞թե դուք կարող եք այս ամբողջ տառապանքին անհաղորդ լինել»,– գրել է ըմբիշն ու եզրակացրել, որ աշխարհի լռության պատճառն ադրբեջանական նավթն ու նավթադոլարներն են:

Ոչ մի չեզոքություն. Ֆրանսիայում պահանջում են վերանայել վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Լրահոս
0