10:01 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1559)
959 0 0

Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ այս պահին թեժ մարտեր են ընթանում Արցախի ճակատի հարավային ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները։

«Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ հարձակողական գործողություններ է սկսել Ադրբեջանը։ Ընթանում են թեժ մարտեր»,–գրել է Ստեփանյանը Facebook սոցցանցի իր էջում։

Նա վստահեցնում է, որ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 4-ի ժ. 21։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1559)

Ըստ թեմայի

Շուշիում և Ստեփանակերտում, ըստ նախնական տեղեկությունների, 4 մարդ է մահացել. Բեգլարյան
Վաղ առավոտից Ստեփանակերտը կրկին հրետակոծվում է. իրար հետևից պայթյուններ են եղել
Ստեփանակերտ և Շուշի քաղաքները կրկին հրթիռակոծվում են. ՊԲ–ն պատժելու է Ադրբեջանին
թեգերը:
Ադրբեջան, Շուշան Ստեփանյան, Պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ