05:09 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.37
  • GBP645.35
  • EUR585.48
  • RUB6.41
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)
21320

Վաղ առավոտից Ադրբեջանը կարծես ցայտնոտի մեջ լինի` իրար են հաջորդում կեղծ լուրերը, թե Հայաստանի կողմից կրակ է վարվում ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում տեղեկացնում է, որ Ադրբեջանը չի դադարում ապատեղեկատվություն տարածել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` կրկին հրթիռակոծվում է Գյանջա քաղաքը և, ըստ լուրերի, Հայաստանից է կրակը վարվում։

«Ադրբեջանի պաշտոնական շրջանակներն արդեն որերորդ անգամ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ են տարածում, թե իբր Հայաստանից թիրախավորովում է Ադրբեջանի այս կամ այն բնակավայրը»,– գրել է Ստեփանյանը։

Նրա խոսքով` նման կեղծ տեղեկատվական հոսքերի նպատակը սեփական նկրտումները կոծկելն է։

Այսօր առավոտից ադրբեջանական կայքերն իրար հետևից կեղծ լուրեր են տարածում, թե Հայաստանի տարածքից թիրախավորվել են ադրբեջանական այս կամ այն գյուղը։

Երեկ էլ, երբ Արցախի ՊՆ–ն հրթիռակոծել էր Գյանջայի ռազմական օդանավակայանը, ադրբեջաբնական կողմը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից էր այն հրթիռակոծվել։ Սա, ըստ Ադրբեջւանի, ընդլայնում է մարտական գործողությունների տարածքը։ ՀՀ ՊՆ–ն, սակայն, հերքեց այդ լուրերը։

Տեսանյութը ոչինչ չի ապացուցում. Հովհաննիսյանը` ՀՀ տարածքից Ադրբեջանը հրթիռակոծելու մասին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 4-ի ժ. 21։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)

Ըստ թեմայի

Պնդումները, թե իբր Մատաղիսը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, սուտ են
Հիմա էլ Ջաբրայիլի «ազատագրումն» են տոնում, դա էլ է սուտ
Սուտ լուրերով Ադրբեջանը պատերազմի աշխարհագրությունն ընդլայնելու հող է նախապատրաստում. ԱԳՆ
թեգերը:
Հայաստան, Արցախ, Ադրբեջան, Շուշան Ստեփանյան

Գլխավոր թեմաներ