16:04 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)
524 0 0

Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահները քննարկել են մի շարք հրատապ խնդիրներ, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը:

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմոմալի Ռահմոնը հեռախոսազրույցում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը և մի շարք այլ թեմաներ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Շոշափվել են բարեկամական երկշերտ հարաբերությունների հետագա ամրապնդման արդիական հարցեր։ Բացի այդ, քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, Բելառուսի իրադրության զարգացումը, ինչպես նաև Աֆղանստանում կարգավորման բարձրացման հեռանկարները», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)

Ըստ թեմայի

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Արցախում տիրող իրավիճակը
Պուտինն ու Փաշինյանը կրկին զրուցել են. Կրեմլ
Մերկելը խոսել է Փաշինյանի հետ, աջակցել Պուտինի, Մակրոնի և Թրամփի համատեղ հայտարարությանը
թեգերը:
Էմոմալի Ռահմոն, Արցախ, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ