00:10 21 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Արցախ
Ստանալ կարճ հղումը
252 0 0

Միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային ռումբերը երկարաժամկետ վտանգ են ներկայացնելու Արցախի քաղաքացիական բնակչության համար։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Արցախի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում հնարավորինս ուշադիր լինել ու ձեռք չտալ հրետակոծված բնկավայրերում մնացած չպայթած ռումբերին։

Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ի իր էջում կոմուլյատիվ բեկորային, կամ ինչպես ընդունված է ասել` կասետային չպայթած ռումբի լուսանկար է հրապարակել ու գրել. «մայրաքաղաքում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ»։

Ադրբեջանը գնդակոծում է Արցախը ՄԱԿ-ի կողմից արգելված կասետային ռումբերով. տեսանյութ

Չպայթած մարտագլխիկներ հանդիպելիս արցախցիներին հորդորում են ահազանգել 911 101112 հեռախոսահամարով։

  • Չպայթած կասետային ռումբ
    Չպայթած կասետային ռումբ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Չպայթած կասետային ռումբ
    Չպայթած կասետային ռումբ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Չպայթած կասետային ռումբ
    Չպայթած կասետային ռումբ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Չպայթած կասետային ռումբ
    Չպայթած կասետային ռումբ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Չպայթած կասետային ռումբ
    Չպայթած կասետային ռումբ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Չպայթած կասետային ռումբ
    Չպայթած կասետային ռումբ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Չպայթած կասետային ռումբ
    Չպայթած կասետային ռումբ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Չպայթած կասետային ռումբ
    Չպայթած կասետային ռումբ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Չպայթած կասետային ռումբ
    Չպայթած կասետային ռումբ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Չպայթած կասետային ռումբ
    Չպայթած կասետային ռումբ
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 10
© Sputnik / Asatur Yesayants
Չպայթած կասետային ռումբ

Տեղեկատվական շտաբն արձանագրում է, որ վերջին օրերին հակառակորդը նմանօրինակ զենքեր է կիրառել, որոնք երկարաժամկետ վտանգ են ներկայացնելու քաղաքացիական բնակչության համար։

Ադրբեջանաթուրքական ուժերը Արցախի խաղաղ բնավայրերի նկատմամբ պարբերաբար կիրառում են մարտական արգելված գլխիկներով լիցքավորված հրթիռներ, որոնց կիրառությունը խաղաղ բնակավայրերի ու խաղաղ բնակչության դեմ արգելված է միջազգային մի շարք կոնվենցիաներով։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այս մասին զեկույցով արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Ըստ թեմայի

Հղի կինը մեկ տարեկան երեխայի հետ հրաշքով է փրկվել Արցախի Իվանյան համայնքում. տեսանյութ
Հակառակորդը «Սմերչով» հարվածել է Հադրութին
Ադրբեջանը խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է LAR-160 կասետային արկեր
թեգերը:
Ստեփանակերտ, Կասետային ռումբ, Արցախ

Գլխավոր թեմաներ