15:09 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1519)
34201

Մարդիկ մահացել ու վնասվածքներ են ստացել արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով, որոնք ադրբեջանական ԶՈւ–ն կիրառել է խաղաղ բնակչության նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով Արցախում զոհվել է 19, վիրավորվել 80 քաղաքացիական անձ, վնասվել է մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

«Մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 19 խաղաղ բնակիչ, որոնցից 1–ը մանկահասակ աղջիկ է, 7–ը` կանայք, 11–ը` տղամարդիկ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ):Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ շուրջ 80 մարդ, որից 60 անձինք ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 48-ը արական, իսկ 12-ը` իգական սեռի քաղաքացիներ են»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մարդիկ մահացել ու վնասվածքներ են ստացել արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով, որոնք ադրբեջանական ԶՈւ–ն կիրառել է խաղաղ բնակչության նկատմամբ։

Ավելի վաղ ներկայացրել էինք մահածների ցանկը, որին ավելացել է ևս մեկ անուն` Սուրեն Միրզոյան` ծնված 1962թ., քաղաք Ստեփանակերտ։ Եվս երեք քաղաքացիների ինքնությունը և ծնված տարեթիվը մնում է չպարզված։ Երեքն էլ քաղաք Ստեփանակերտից են:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1519)

Ըստ թեմայի

Հրետակոծվող Ստեփանակերտը պատվել է մառախուղով. տեսանյութ
Ստեփանակերտ և Շուշի քաղաքները կրկին հրթիռակոծվում են. ՊԲ–ն պատժելու է Ադրբեջանին
Վաղ առավոտից Ստեփանակերտը կրկին հրետակոծվում է. իրար հետևից պայթյուններ են եղել
թեգերը:
Ադրբեջան, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Արցախ

Գլխավոր թեմաներ