00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհվում են անմեղ մարդիկ. ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել կրակը ԼՂ հակամարտության գոտում

© Sputnik / Asatur YesayantsПоследствия обстрелов в Мартуни (2 октября 2020). Карабах
Последствия обстрелов в Мартуни (2 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԱԿ - ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը կրկնել է կազմակերպության դիրքորոշումը ու կողմերին կոչ արել անհապաղ դադարեցնել մարտերը:

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի-Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին սրացումից ի վեր երկու կողմերից ավելի քան 40 քաղաքացիական անձ է զոհվել, ավելի քան 200-ը վիրավորվել են: Հարյուրավոր տներ լրջորեն վնասվել են։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ի հումանիտար հարցերով վարչությունն այսօր հայտարարել է, որ իրենք խիստ մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով շարունակվող մարտական գործողություններով։ Նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը», - ասել է Դյուժարիկը ճեպազրույցի ժամանակ։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин перед заседанием Высшего евразийского экономического совета (20 декабря 2019). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Փաշինյանը զանգել է Պուտինին. քննարկվել է ԼՂ հակամարտության խնդիրը

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում հարգել միջազգային հումանիտար իրավունքը և ապահովել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ սեպտեմբերի 30-ին մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմամբ և կողմերին կոչ էր արել անհապաղ դադարեցնել կրակը:

Այսօր Ռուսաստանի, ԱՄՆ – ի ևՖրանսիայի ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները ևս կոչ էին արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին անդամներին։ Առաջնորդները կոչ են արել Երևանին ու Բաքվին վերսկսել առանց նախապայմանների բանակցությունները։

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան Իվ Լե Դրիան, ինչպես նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հանդես են եկել նոր հայտարարությամբ: Նրանք դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա սահմաններից դուրս աննախադեպ և վտանգավոր էսկալացիան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Լրահոս
0