06:28 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
17110

Նախագահ Հարությունը բացահայտել է, թե որն է մեր ժողովրդի անպարտ լինելու գաղտնիքը։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը միացել է կամավորներին, որոնք առաջնագծի համար անհրաժեշտ պարագաներ են կարում։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում կարի արտադրամասերից մեկում արված լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է նախարարը սավան կարում։ Նախագահը նշել է՝ ԿԳՄ նախարարն իր աշխատանքային պարտականություններից դուրս նոր՝ ոչ պակաս կարևոր գործով է զբաղված:

«Նրա այս կերպարը յուրահատուկ մարմնավորումն է մեր ազգի` այս օրերին դրսևորած վարքագծի` ամեն ինչ հանուն ճակատի ու Հայրենիքի: Ահա սա՛ է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը»,- գրել է նախագահն ու վստահեցրել՝ հաղթանակը մերն է լինելու։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժ. 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Միջազգային հանրության կոչերից հետո սահմանին հարաբերական խաղաղ է եղել. ՊՆ
Վիրավոր զինվորների մեծ մասը միջին ու թեթև վնասվածքներ ունի. Արսեն Թորոսյան
Երևանը 100 միլիոն դրամ կհատկացնի Ստեփանակերտի վերականգնման համար
թեգերը:
ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյան, Պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ