05:45 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
143 0 0

Լորան Վոքիեն գրել է, որ ֆրանսիացիները միշտ աջակցում են Հայաստանին ու Արցախին և հայերին մենակ չեն թողնի։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասը 55 հազար եվրո կտրամադրի Արցախում տուժած ընտանիքներին աջակցելու համար: Տեղեկությունը Twitter-ում հայտնել է երկրամասի Խորհրդի նախագահ Լորան Վոքիեն:

Այդ միջոցներով 13 տոննա դեղորայք և առաջին անհրաժեշտության իրեր կգնվեն։

«Մեր երկրամասը 55 հազար եվրո է տրամադրում Արցախում ամեն ինչ կորցրած ընտանիքներին աջակցելու համար: Ես ասել եմ և կրկնում եմ` մենք ձեզ մենակ չենք թողնի»,–գրել է Լորան Վոքիեն։

​Նշենք, որ Արցախում Ադրբեջանի և Թուրքայի սանձազերծած պատերազմի հենց առաջին օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ այդ հարձակումը ոչ մի արդարացում չունի, և ինքն այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նա նաև նշել էր, որ Ֆրանսիան համապատասխան տեղեկություններ ունի, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստներ է ուղարկել Ղարաբաղ։

Նիկոլա Ազնավուրը բաց նամակ է հղել Էմանուել Մակրոնին

 

Ըստ թեմայի

Մակրոնը Ղարաբաղի շուրջ բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ է առաջարկել
Մերկելը խոսել է Փաշինյանի հետ, աջակցել Պուտինի, Մակրոնի և Թրամփի համատեղ հայտարարությանը
Ալիևը Մակրոնից պահանջել է ներողություն խնդրել
թեգերը:
Ֆրանսիա, Արցախ

Գլխավոր թեմաներ