00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է կատարվում Ստեփանակերտում. օր 10-րդ

© Sputnik / Karen AvetisyanСтепанакерт после обстрелов (5 октября 2020). Карабах
Степанакерт после обстрелов (5 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախում պատերազմը շարունակվում է, թեև գնդակոծությունների ինտենսիվությունն այսօր փոքր–ինչ նվազել է։ Sputnik Արմենիայի թղթակիցը պատմում ու ցույց է տալիս Արցախի մայրաքաղաքին հասցված հարվածների հետևանքները։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ–ն արդեն մի քանի օր է թիրախավորված հրթիռակոծությունների է ենթարկում Արցախի մայրաքաղաքը։ Պայթյունների ձայներ են լսվում նաև այսօր, թեև պակաս ինտենսիվությամբ։ Քաղաքում բազմաթիվ ավերված շենքեր ու չպայթած արկեր կան։

Sputnik Արմենիայի թղթակիցը «Սմերչ» հրթիռի կտոր է նկարահանել։ Այն խրվել է ասֆալտի մեջ և էական վնաս չի հասցրել։ Այդ է պատճառը, որ նման արկերը քաղաքի բնակիչներն անվանում են «երջանիկ»։

© Sputnik / Karen Avetisyan«Սմերչ» հրթիռ
Ինչ է կատարվում Ստեփանակերտում. օր 10-րդ - Sputnik Արմենիա
«Սմերչ» հրթիռ

Մեկ այլ փողոցում արկն ընկել է բնակելի տան տանիքին և ավերել վերջին հարկը, բայց չնայած սրան կյանքը շենքում շարունակվում է, ինչի մասին վկայում է պարանին կախված լվացքը։

© Sputnik / Karen AvetisyanԲնակելի շենք Ստեփանակերտում. չորացող լվածքը
Ինչ է կատարվում Ստեփանակերտում. օր 10-րդ - Sputnik Արմենիա
Բնակելի շենք Ստեփանակերտում. չորացող լվածքը

Փլուզումներ են եղել քաղաքի գրեթե բոլոր փողոցներում։ Բակերում կարելի է ավերակներ, քարեր և շինարարական աղբ տեսնել։

© Sputnik / Karen AvetisyanԱվերածություններ Ստեփանակերտում
Ինչ է կատարվում Ստեփանակերտում. օր 10-րդ - Sputnik Արմենիա
Ավերածություններ Ստեփանակերտում

Ադրբեջանի ԶՈւ հրթիռակոծությունների պատճառով պայթյուն է տեղի ունեցել նաև Ստեփանակերտի քարի մշակման արտադրամասում։ Մասամբ քանդվել է տանիքը։

© Sputnik / Karen AvetisyanՍտեփանակերտի քարի մշակման արտադրամասի տանիքը
Ինչ է կատարվում Ստեփանակերտում. օր 10-րդ - Sputnik Արմենիա
Ստեփանակերտի քարի մշակման արտադրամասի տանիքը

Ամբողջությամբ ոչնչացվել է արտադրության պոմպային հատվածը, որտեղից ջուրը հաստոցներին էր հասնում։ Առանց դրա քարի մշակումը գրեթե անհնար է։

© Sputnik / Karen AvetisyanՍտեփանակերտի քարի մշակման արտադրամասը
Ինչ է կատարվում Ստեփանակերտում. օր 10-րդ - Sputnik Արմենիա
Ստեփանակերտի քարի մշակման արտադրամասը

Քանի դեռ հարաբերական անդորր է, արտադրության աշխատակիցները փորձում են հասկանալ հասցված վնասի չափն ու ամեն ինչ կարգի բերել։ Սակայն որքան կտևի անդորրը, ոչ ոք ասել չի կարող։

© Sputnik / Karen AvetisyanՍտեփանակերտի քարի մշակման արտադրամասը
Ինչ է կատարվում Ստեփանակերտում. օր 10-րդ - Sputnik Արմենիա
Ստեփանակերտի քարի մշակման արտադրամասը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Լրահոս
0