09:08 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
130 0 0

Մետաքսյա Հակոբյանը վստահեցնում է, որ ահաբեկիչները սպառնում են ինչպես Արցախի, այնպես էլ Իրանի խաղաղությանը։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Աժ պատգամավոր Մետաքսյա Հակոբյանն «Արդարություն» խմբակցության անունից հայտարարությամբ հանդես եկավ` Իրանին կոչ անելով համատեղ աշխատանքային խումբ ստեղծել։

«Արցախի դեմ տարվող` Ադրբեջանի ռազմական գործողությունների համար տարածաշրջան են ներթափանցել միջազգային ահաբեկիչներ, այդ թվում` Սիրիայից և Լիբիայից։ Այս փաստը հաստատում են մի շարք պետություններ, միջազգային կազմակերպություններ։ Դիմում ենք Իրանին` Արցախի և Իրանի հարակից շրջաններ ներթափանցած միջազգային ահաբեկիչներին հայտնաբերելու և չեզոքացնելու համար»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` այդ ահաբեկիչները սպառնում են երկու վերոհիշյալ պետությունների շահերին, տարածաշրջանային անվտանգությանը և երկու պետությունների տարածքային անվտանգությանը։

Հակոբյանը կոչ արեց մյուս խմբակցություններին նույնպես միանալ իրենց հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի և Հայաստանի դեմ նրանց օգտագործելու նպատակով։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել։

Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն ՀՀ և ԱՀ իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ները և արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ:

Ֆրանսիան և Ռուսաստանը մտահոգություն են հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններին Սիրիայից զինյալների մասնակցության կապակցությամբ։

ԵԽԽՎ-ն դատապարտել է Թուրքիայի գործողությունները

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Ըստ թեմայի

Մեր տարածք արկերի ընկնելն անընդունելի է․ Իրանի ԱԳՆ
Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ
«Բարի գալուստ դժոխք». Ադրբեջանն անտեսում է նաև Իրանի անվտանգությունը
թեգերը:
Ադրբեջան, Պատգամավոր, Իրանի Իսլամական Հանրապետություն, Արցախ

Գլխավոր թեմաներ