13:39 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
188 0 0

Արցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել` ասելով, որ ցանկացած ձևով անթույլատրելի է Թուրքիայի մասնակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի քայլերն անհնար են դարձնում նրա հետագա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` անդրադառնալով արցախա–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և դրանում Թուրքիայի մասնակցությանը։

Նշենք, որ պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե Թուրքիան ցանկություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր դառնալ։

«Արցախի դեմ զինված ագրեսիայի հրամանատարությունը ղեկավարող, Ադրբեջանին զենք մատակարարող և ռազմական գործողություններին մասնակցելու համար Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ հավաքագրող Թուրքիայի հանցավոր գործողություններն անհնար են դարձնում նրա հետագա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին: Արցախի սկզբունքային դիրքորոշումը, որ անթույլատրելի է ցանկացած ձևով Թուրքիայի մասնակցությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում»,–նշված է հայտարարության մեջ։

Ստեփանակերտի հրթիռակոծությունից տուժել են բնակելի շենքեր. նոր լուսանկարներ

Արցախի ԱԳՆ–ն հայտնում է, որ ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Ընդգծվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կենտրոնական դերը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող միակ համաձայնեցված ձևաչափ։

Արցախի ԱԳն–ն հիշեցնում է, որ վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ երկու լայնամասշտաբ զինված հարձակումներն ակնառու կերպով ցույց են տալիս, որ միջնորդների նախկին մշակումներն անզոր էին Ադրբեջանի կողմից ոչ միայն իր միջազգային պարտավորությունների, այլև միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումների դեմ:

ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է` ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 390 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Կարելի է վստահաբար ասել, որ Թուրքիան ահաբեկիչներին նաև Ղարաբաղում է օգտագործում. Ասադ
ԵԽԽՎ-ն դատապարտել է Թուրքիայի գործողությունները
ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը Թուրքիայի վերաբերյալ
թեգերը:
Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Արցախ, Թուրքիա

Գլխավոր թեմաներ