05:45 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
212 0 0

Տան դռան առջև հրացանով նկարված արցախցի տատիկն այժմ միջազգային լրատվամիջոցներում հայտնի դեմք է դարձել։ Շարմաղ բաբոն կրակոցների տակ էլ շարունակում է ապրել իր տանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. 85-ամյա արցախցի Շարմաղ բաբոն (տատը) չի պատրաստվում լքել իր տունն ու ապաստարանում մնալ, քանի որ պայթյուններից վաղուց արդեն չի վախենում։ «5-րդ ալիքը» զրուցել է հայտնի բաբոյի հետ, որի` իր տան դռան մոտ զենքով նկարը հայտնվել է միջազգային լրատվամիջոցների առաջին էջերում։

Շարմաղ բաբոն, սակայն, այլևս չի ուզում զենք բռնել։ Նրա խոսքով` զենքով պետք է տղամարդիկ կռվեն, իսկ կանայք պետք է իրենց հողը պահպանեն։

-Յուրիկ, հի՞նչ խաբար իս պիրալ,–սահմանի մասին հարևանից հետաքրքրվում է Շարմաղ բաբոն։

Հարևանը վստահեցնում է` ամեն ինչ լավ է ճակատում` հորդորելով տատին իր պես ապաստարան գնալ։ Սակայն բաբոն վստահ է` պատահելու բանը կպատահի որտեղ էլ լինես։

«Կարում չեմ, Յուրի, մատաղ ինիմ»,–ասում է Շարմաղ բաբոն։

40 նոր զոհ. ՊԲ-ն մարտերում ընկածների անուններն է հրապարակել

Երեք պատերազմ տեսած տատի ցանկությունը մեկն է` աշխարհում խաղաղություն լինի. «Ոչ մի ջահելու գլխանեն մազ չի վեր ինգինի, ոչ մի ծնող ուրան բալան չկորցնի. ես կորցըրալ եմ, գյուդըմ եմ»։

85-ամյա կինն ասում է, որ չգիտի` 7 երեխաներից և բազմաթիվ թոռներից քանիսն են պատերազմին մասնակցում, քանի որ բոլոր զինվորներն էլ «իր բալեքն են»։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Դեռ դադար չի եղել, որ կողմերը կարողանան դուրս բերել զոհերի դիակները. Արծրուն Հովհաննիսյան
Ստեփանակերտը չի դատարկվել. բնակիչներն ապահովված են ջրով ու լույսով. փոխքաղաքապետ
Անգամ այս հաղթական պահերին էլ չպետք է թուլացնել զգոնությունը. Արցախի նախագահի կոչը
թեգերը:
Տատիկ, Պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ