21:13 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
270 0 0

Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, զինծառայողներից ոմանք շարունակում են ոչ միայն բաց կապուղիներով կապ հաստատել ծառայակիցների ու հարազատների հետ, այլ անտեսելով գաղտնալսման վտանգը, կարևոր տեղեկություններ են հայտնում իրենց գտնվելու վայրի ու ընթացող մարտերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Հեռախոսային խոսակցությունները կարող են վերահսկվել հակառակորդի կողմից և առիթ դառնալ մեր զինծառայողներին թիրախավորելու համար: ՀՀ ԱԱԾ–ն զինծառայողներին նորից է հորդորում զերծ մնալ միմյանց և հարազատների հետ հեռախոսային բաց կապ հաստատելուց և տարատեսակ խոսակցություններից։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակաբար ստացվում են տվյալներ այն մասին, որ մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ և այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաև սահմանագծում տիրող իրավիճակի և հայկական կողմի մարտական դիրքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Ուստի, մեկ անգամ ևս կոչ ենք անում և խստորեն զգուշացնում, որ մեր զինծառայողները զերծ մնան միմյանց և իրենց հարազատների միջև հեռախոսային բաց կապ հաստատելուց, ինչպես նաև հիշյալ բնույթի տարատեսակ խոսակցություններից, որոնք ուղղակիորեն կարող են սպառնալ մեր քաջարի զինծառայողների անվտանգությանը՝ անգամ վտանգ հանդիսանալով նրանց կյանքի համար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Ըստ թեմայի

Արցախի բջջային համարից ադրբեջանցիները զանգում և անտեղի խուճապ են տարածում. ԱԱԾ
«Շատ բան եք տեսնում՝ քիչ խոսեք». ԱԱԾ-ն զգուշացնում է
Չօգտվել հայկական անուններով ստեղծված ադրբեջանական կեղծ էջերից. ԱԱԾ
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, հեռախոսազրույց, հեռախոս, Զինվոր

Գլխավոր թեմաներ