06:22 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)
1329 0 0

Արցախի տարածքում ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հերթական տեսանյութն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է հակառակորդը մարդկային կորուստներ կրելով դիմում փախուստի։

«Թշնամական զորքերի ոչնչացման և փախուստի հերթական կադրեր»,–տեսանյութին կից գրել է ՊԲ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)

Ըստ թեմայի

«Թող ոչ մի ծնող ուրան բալան չկորցնի. ես կորցըրալ եմ, գյուդըմ եմ». արցախցի Շարմաղ բաբո
Հեռախոսային զրույցները կարող են վտանգել զինվորների կյանքը. ԱԱԾ–ն նորից է զգուշացնում
Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով վիրավորված 25-ամյա փրկարարը մահացել է
թեգերը:
Ադրբեջան, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ