10:11 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
191 0 0

Հարութ Առուստամյանի մայրը ծնունդով Մարտակերտից է, հայրը՝ Շուշիից։ Հայտնի դիզայներն իր հրապարակման մեջ մի փոքր ներկայացրել է իր ընտանիքը, որի հինգ սերունդներն Արցախում են ապրում։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Արցախյան արմատներով մոսկովյան դիզայներ Հարութ Առուստամյանը վաճառքից ստացած ամբողջ գումարը կուղղի Արցախի աջակցության հիմնադրամին։

«Այժմ հայրենիքս իսկապես օգնության կարիք ունի։ Այն պետք է մարդկանց, որոնց տներն ավերակների են վերածվել, իսկ կյանքը վտանգված է։ Իմ հեղինակած հագուստի վաճառքից ստացած միջոցներն ամբողջությամբ ուղղելու եմ Արցախում ռազմական գործողություններից տուժածների աջակցության հիմնադրամին», - գրել է նա Facebook-ի իր էջում։

Դիզայները ծնվել է Ստեփանակերտում։ Սակայն ընտանիքը ստիպված է եղել պատերազմի պատճառով լքել հայրենիքը, երբ նա դեռ նորածին էր։

Պետծառայողներն իրենց սոցփաթեթի փողը կկարողանան տալ Արցախին ու ՀՀ–ին օգնող հիմնադրամներին

«Գրեթե 30 տարի առաջ ընտանիքս ինձ հետ թաքնվել է մեր տան նկուղում, թաքնվել է ռմբակոծությունից։ Այն ժամանակ ընդամենը մի երկու շաբաթական եմ եղել, մայրս աղոթելիս է եղել, որ այդ ամենը շուտ ավարտվի, որ մենք ողջ մնանք», - գրել է Հարութը։

Դիզայները նշում է նաև, որ անցած շաբաթ Արցախի իր հարազատները ստիպված էին լքել տներն ու հեռանալ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Երկու միլիոն «Ավրորայից» ու երեք՝ Սիմոնից․ օգնությունն Արցախին ավելանում է
Նիկոլա Ազնավուրը բաց նամակ է հղել Էմանուել Մակրոնին
Ուր ուղղել ֆինանսական միջոցները. պարզաբանում է ՊՆ-ն
թեգերը:
Հարութ Առուստամյան, հիմնադրամ, Արցախ, Մոսկվա, դիզայներ

Գլխավոր թեմաներ