07:19 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
204841

19 զինծառայող թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը, որը չի ուշացել։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ ՊԲ-ի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել հայ դիրքապահ 19 զինծառայողների կյանքը։

«Օրեր առաջ, 19 զինծառայողներ քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Հարությունյանը։

Նրա խոսքով` այդ օպերացիայի արդյունքում թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ` արագ նահանջել է:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)

Ըստ թեմայի

Ադրբեջանական նավթամթերքի հերթական մեծ պահեստի ոչնչացումը. տեսանյութ
Թշնամական զորքերի ոչնչացման և փախուստի հերթական կադրեր. ՊԲ տեսանյութը
«Լոխ լավա, արխային կացեք». առաջնագծում կռվող տղերքն անկոտրում են. տեսանյութ
թեգերը:
Ադրբեջան, թշնամի, Զինվոր, Արցախ

Գլխավոր թեմաներ