08:34 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
153 0 0

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է լուրերին, թե Ժնևում քննարկվելու է արցախա–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացնում է` մամուլում տարածվող լուրերը, թե վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ժնևում և Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններ կանցկացվեն։ Լուրեր էին շրջանառվում, որ վաղը Ժնևում կայանալիք հանդիպմանը մասնակցելու են նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։

«Նման հանդիպում նախատեսված չէ: Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեր, իսկ մյուս ձեռքով` ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Նաղդալյանը։

Հայաստանն արձագանքել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը

Նրա խոսքով` ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը: Միաժամանակ, ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ է:

Հիշեցնենք` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն ասել էր, որ հոկտեմբերի 8-ին ղարաբաղյան հարցով բանակցություններ կլինեն Ժնևում, իսկ հոկտեմբերի 12-ին` Մոսկվայում։ Բանակցություններին մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ–ի ներկայացուցիչները։

Երևանին ու Բաքվին կոչ ենք անում անհապաղ բանակցություններ սկսել. ԵԱՀԿ–ում ՌԴ ներկայացուցիչ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Սուտ լուրերով Ադրբեջանը պատերազմի աշխարհագրությունն ընդլայնելու հող է նախապատրաստում. ԱԳՆ
Ադրբեջանի ղեկավարությունը պատասխանատվություն կստանձնի լայնամասշտաբ հարձակման համար. ՀՀ ԱԳՆ
Թուրքիայի քայլերն անհնար են դարձնում նրա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին. Արցախի ԱԳՆ
թեգերը:
Նախարար, Հայաստան, Ադրբեջան, Արցախ, Աննա Նաղդալյան

Գլխավոր թեմաներ