10:32 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Արցախ
Ստանալ կարճ հղումը
161 0 0

Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են թիրախավորել խաղաղ բնակիչներին։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը նորից թիրախավորել են Շուշին։

«Հասկացեք` ձեր փախչող զորքի խայտառակության համար խաղաղ բնակիչները մեղավոր չեն»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Հովհաննիսյանը։

Sputnik Արմենիայի թղթակիցն էլ Ստեփանակերտից է հաղորդում, որ թշնամին նորից է հրթիռակոծում Արցախի մայրաքաղաքը։

Նշենք, որ առաջին անգամ չէ, որ թշնամին կրակ է բացում Շուշիի ու Ստեփանակերտի ուղղությամբ։

Շուշին առաջին անգամ հրթիռակոծեցին հոկտեմբերի 4-ին, արդյունքում եղան զոհեր և վիրավորներ։ Հրթիռակոծությունը շարունակվեց նաև երեկ` հոկտեմբերի 6–ին։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտին, ապա այն ադրբեջանցիների թիրախում հայտնվեց պատերազմական գործողությունների հենց առաջին օրը` սեպտեմբերի 27–ին։ Սկզբում թշնամին հրետակոծում էր քաղաքը, իսկ մի քանի օրվա դադարից հետո` հոկտեմբերի 5–ից սկսած` գրեթե անընդմեջ հրթիռակոծության է ենթարկում այն։ 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Ըստ թեմայի

Ստեփանակերտ և Շուշի քաղաքները կրկին հրթիռակոծվում են. ՊԲ–ն պատժելու է Ադրբեջանին
Ադրբեջանցիները կրկին հրթիռակոծում են Ստեփանակերտն ու Շուշին
Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով ավերվել է Շուշիի մշակույթի տունը. լուսանկարներ
թեգերը:
Ադրբեջան, հրթիռակոծություն, Շուշի, Ստեփանակերտ

Գլխավոր թեմաներ