22:24 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1492)
831 0 0

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ճնշում են հակառակորդի ակտիվությունը և հետ մղում նրանց։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները:

«ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը»,–նշված է ՊԲ Facebook սոցցանցի էջում։

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրթիռա-հրետանային հարվածները:

Նշենք, որ գիշերվա ընթացքում հրթիռակոծության է ենթարկվել նաև մայրաքաղաք Ստեփանակերտը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1492)

Ըստ թեմայի

«Ամեն ինչ կանեմ, որ ձեր չարչարանքն իզուր չանցնի». Փաշինյանը գիշերով զանգել էր առաջնագիծ
Ադրբեջանն իր զինծառայողներին «մսաղաց է ուղարկել». Հայաստանի ՊՆ-ի նոր տեսանյութը
ԱՄՆ–ը և Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման հարցում գտնվում են նույն կողմում. Օ'Բրայեն
թեգերը:
Սահման, առաջնագիծ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ