15:01 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
329 0 0

ԱՀ մայրաքաղաքից հեռացել են միայն կանայք, երեխաներն ու ծերերը: Քաղաքի բնակչության ավելի քան 50%-ը շարունակում է մնալ Ստեփանակերտում ու հրթիռակոծության պահին պատսպարվում է ապաստարաններում:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Տեղեկատվական շտաբը լուսանկարներով ներկայացրել է Ստեփանակերտի գիշերային հրետակոծության հետևանքները:

Ավերված տներ ու շենքեր, մարդկանց կորցրած գույք, ավտոմեքենաներ. այս ամենը վաղ առավոտյան արձանագրել են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները:

Հիշեցնենք՝ Ստեփանակերտի քաղաքապետը հոկտեմբերի 7-ին հայտնել էր, որ ԱՀ մայրաքաղաքից հեռացել են միայն կանայք, երեխաներն ու ծերերը: Քաղաքի բնակչության ավելի ան 50%-ը շարունակում է մնալ Ստեփանակերտում ու հրթիռակոծության պահին պատսպարվում ապաստարաններում:

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախի մայրաքաղաքն ու այլ բնակավայրեր՝ Շուշին,

Մարտունին, Հադրութը, Մարտակերտը պարբերաբար հրթիռակոծվում են մեծ տրամաչափի, միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներից, այդ թվում՝ կասետային ռումբերից:

Նշենք, որ ամբողջ գիշեր Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվել է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)

Ըստ թեմայի

Գյանջայի օդանավակայանի տարածքում F-16 կործանիչներ են եղել․ NYT-ի լրագրող
Արցախի ՊԲ-ն շարունակում է ճշգրիտ խոցումները. նոր տեսանյութ
Քաղաքացիների անվտանգությունից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
թեգերը:
Ադրբեջան, հրթիռակոծություն, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ստեփանակերտ

Գլխավոր թեմաներ