00:22 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Արցախ
Ստանալ կարճ հղումը
182112

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ որոշ մարդիկ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի մի բնակիչ է ձերբակալվել` սուտ տեղեկություններ տարածելու համար։


«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Փաշինյանը։

Նրա հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում:
Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն: Փաշինյանի խոսքով` այս պահին քննվում են տարբեր վարկածներ` ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ:

30 նոր զոհ. ՊԲ–ն հրապարակել է նրանց անունները

Ըստ թեմայի

Գյանջայի օդանավակայանի տարածքում F-16 կործանիչներ են եղել․ NYT-ի լրագրող
Քաղաքացիների անվտանգությունից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
Արցախի ՊԲ-ն շարունակում է ճշգրիտ խոցումները. նոր տեսանյութ
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Զինվոր, առաջնագիծ, դիրքեր, Սահման, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ