15:55 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)
40401

ՀՀ զինվորական դատախազությունը նախազգուշացնում է, որ համընդհանուր զորահավաքի ընթացքում դասալքության դրսևորումներին տրվելու են խիստ քրեաիրավական գնահատականներ:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Զինվորական դատախազությունը հայտարարություն է տարածել, որտեղ արձանագրում է, որ զորահավաքային զինվորական ծառայությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով համարվում է զինվորական ծառայություն:

«Այսինքն զորահավաքի միջոցով զորակոչված անձանց համար նախատեսված են նույն իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև քրեաիրավական պատասխանատվության միջոցները, որոնք նախատեսված են նաև հիմնական զինվորական ծառայողների համար»,- հիշեցնում է դատախազությունը և զգուշացնում, որ Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն ինչպես զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, այնպես էլ նույն նպատակով ծառայության չներկայանալը համարվում է դասալքություն:

«Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում նշված արարքների կատարումը պատժվում է ազատազրկմամբ վեցից տասներկու տարի ժամկետով»,- ասված է հայտարարության մեջ:

ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված նաև զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելու համար, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ։ Այս արարքները ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կատարելը պատժվում է ազատազրկմամբ հինգից տասը տարի ժամկետով։

Նշենք, որ Հայաստանում սեպտեմբերի 27-ին մեկնարկել ու այժմ էլ շարունակվում է ռազմական դրությամբ պայմանավորված ընդհանուր զորահավաքը:

Զուգահեռ իրականացվում է նաև Արցախ մեկնելու կամավոր զինվորագրման գործընթացը:

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)

Ըստ թեմայի

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոխել Հայաստանում հաստատված զորահավաքային պլանը
«Պաշտպանության մասին օրենքում» փոփոխություններ կկատարվեն. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
Հանրապետության հրապարակում զորահավաք է, ազատամարտիկները հավաքվում են. տեսանյութ
թեգերը:
դասալիք, ՀՀ դատախազություն, զորահավաք

Գլխավոր թեմաներ