10:46 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1559)
684 0 0

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում պարբերաբար հրապարակում է մեր քաջարի տղաների սխրանքի մասին վկայող փաստեր։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ռազմի դաշտում իրենց վարպետությամբ ու հաղթանակի հասնելու վճռականությամբ աչքի են ընկնում նաև մեր հակատանկային ստորաբաժանումները: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն ու ներկայացրել այդ մասին վկայող օրինակներ։ Եվ այսպես`

  • N զորամասի հակատանկային մարտկոցը հակառակորդի լայնածավալ հարձակման, թեժ մարտերի ու հրետակոծության պայմաններում հմտորեն կազմակերպելով անվտանգ տեղաշարժերն ու դիրքավորումը, ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ զրահատեխնիկա և կենդանի ուժ` հնարավորություն տալով մեր ստորաբաժանումներին կատարել մարտական խնդիրները: Մասնավորապես.
  • Հակատանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սարգիս Նորիկի Գրիգորյանը ոչնչացրել է հակառակորդի 1 հրամանատարական կետ և խոցել է 1 տանկ:
  • Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, կրտսեր սերժանտ Արմեն Ստեփանի Սիմոնյանը խոցել է 1 ուղղաթիռ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով:
  • Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, ավագ սերժանտ Սիմոն Հովհաննեսի Թորոյանը խոցել է 2 տանկ, 1 ՀՄՄ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով:
  • Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, ավագ սերժանտ Գարեգին Նորայրի Թորոսյանը խոցել է 6 տանկ, 1 ՏՕՍ-1 հրանետ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով, 4 ապաստարան:
  • Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, շարքային Լևոն Արթուրի Մելքոնյանը խոցել է 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով, ոչնչացրել է 2 վրան՝ յուրաքանչյուրում մոտ 25 զինծառայող:
  • Հակատանկային մարտկոցի մեքենայի հրամանատար-օպերատոր, ավագ սերժանտ Միսակ Համլետի Պետրոսյանը խոցել է հակառակորդի 1 տանկ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1559)

Ըստ թեմայի

Հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ է խոցվել. Շուշան Ստեփանյան
Հակառակորդի մուտքը դժոխք. Շուշան Ստեփանյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Հակառակորդի 2 ԱԹՍ ենք խոցել. Շուշան Ստեփանյան
թեգերը:
Պատերազմ, Արցախ, հերոս, Շուշան Ստեփանյան

Գլխավոր թեմաներ