04:09 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.37
  • GBP645.35
  • EUR585.48
  • RUB6.41
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)
645 0 0

Ադրբեջանը շարունակում է հարվածներ հասցնել Շուշիին։ Sputnik Արմենիայի թղթակիցը որոշ մանրամասներ է հայտնում Արցախից։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ կրկին հրթիռակոծել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ պայթյունի հետևանքով կան վիրավորներ։

Վիրավորների շարքում են նաև ռուս լրագրողները։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։ 

Ադրբեջանը Սուրբ Ղազանչեցոցը հրթիռակոծել էր նաև այսօր առավոտյան, այդ պահին ներսում երեխաներ էին եղել։ Բարեբախտաբար, նախորդ անգամ տուժածներ չկային։

Արցախի հրետակոծված շենքերի բնակիչները պատերազմի ավարտից հետո պետական փոխհատուցում կստանան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)

Ըստ թեմայի

ՀԱՊԿ-ում կարծում են` Ղարաբաղյան հակամարտությունը չի տեղափոխվի Հայաստանի տարածք
Ամերիկացի փորձագետները Հորադիզի մոտակայքում գրոհայինների դիրք են հայտնաբերել
Ադրբեջանի սահմանի մոտ գտնվող դաղստանյան գյուղում արկի բեկորներ են հայտնաբերվել
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի հետ
թեգերը:
Ադրբեջան, Շուշի, Արցախ

Գլխավոր թեմաներ