15:10 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1519)
427 0 0

Մարտերի ընթացքում հակառակորդը ամենաբարձր մակարդակով ակտիվ տարածում է ապատեղեկատվություն։ Հովհաննիսյանը հորդորում է զգույշ լինել և հետևել միայն պաշտոնական լուրերին։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Այս պահին առաջնագծում ակտիվ մարտական գործողություններ են ընթանում։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն հովհաննիսյանը։

Նա տեղեկացրել է, որ մարտերի ընթացքում հակառակորդը ամենաբարձր մակարդակով ակտիվ տարածում է ապատեղեկատվություն։ «Զգույշ եղեք և հետևեք միայն պաշտոնական լուրերին»,–հորդորել է նա։

Նշենք, որ թշնամին շարունակում է հրթիռակոծել մայրաքաղաք Ստեփանակերտն ու բերդաքաղաք Շուշին։ 2 անգամ կրակ է բացվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի վրա, կան վիրավորներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1519)

Ըստ թեմայի

ՀԱՊԿ-ում կարծում են` Ղարաբաղյան հակամարտությունը չի տեղափոխվի Հայաստանի տարածք
Ահաբեկիչների ներթափանցումը հակամարտության գոտի պետք է կանխվի. ՌԴ գլխավոր դատախազ
Ադրբեջանական SOCAR–ը ՈՒԵՖԱ–ի հովանավորներից է. ՀՖՖ–ն նամակ է հղել ՈՒԵՖԱ-ին
թեգերը:
Ադրբեջան, Սահման, առաջնագիծ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Շուշի, Պատերազմ

Գլխավոր թեմաներ