05:06 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.37
  • GBP645.35
  • EUR585.48
  • RUB6.41
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)
31201

Արտակ Բեգլարյանը համոզված է, որ լրագրողներին ուղղված հարվածը պատահական չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Շուշիի հրթիռակոծության հետևանքով 3 լրագրող է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Հենց նոր Ադրբեջանը երկրորդ անգամ հարվածեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն։ 3 լրագրող է վիրավորվել. նրանք նկարահանում էին նախորդ հրթիռակոծության հետևանքները»,– Twitter–ի իր էջում գրել է Բեգլարյանը։

​Նա շեշտել է` սա նպատակաուղղված, թիրախավորված հարված էր եկեղեցուն և լրագրողներին, քանի որ ԱԹՍ–ով հետևում, դիտարկում էին նրանց։

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն էլ Facebook–ի իր էջում տեղեկացրել է, որ վիրավոր լրագրողներից մեկի վիճակը ծանր է։ Նախնական տեղեկություններով` ռուս լրագրողին վիրահատում են։

Ադրբեջանը Սուրբ Ղազանչեցոցը հրթիռակոծել էր նաև այսօր առավոտյան, այդ պահին ներսում երեխաներ էին եղել։ Բարեբախտաբար, նախորդ անգամ տուժածներ չկային։

Արցախի հրետակոծված շենքերի բնակիչները պատերազմի ավարտից հետո պետական փոխհատուցում կստանան

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)

Ըստ թեմայի

Ստեփանակերտում հրթիռակոծման հետևանքով կան վիրավորներ. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ
Հրթիռակոծության հետևանքները Ստեփանակերտում. տեսանյութ
Հրթիռակոծել են նաև մանկապարտեզի շենքը. նոր լուսանկարներ` Ստեփանակերտից
թեգերը:
Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Լրագրող, Շուշի, Արցախ

Գլխավոր թեմաներ