16:18 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)
44 0 0

Արթուր Դավթյանը նաև ուշադրություն է հրավիրել այդ խմբավորումների՝ հակամարտության գոտում տեղակայելու միջոցով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանի բոլոր երկրների ներքին ու արտաքին անվտանգության համար ստեղծվող լրջագույն սպառնալիքի վրա:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի հերթական առցանց նիստի իր ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, այդ երկրի զինված ուժերի կողմից իրականացվող ծանրագույն հանցագործություններին, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող և կոպտագույն խախտումներին ու դրանց առթիվ հարուցված քրեական գործերին:

ՀՀ գլխավոր դատախազը խորհրդի նիստին մասնակցող ԱՊՀ երկրների գլխավոր դատախազներին հայտնել է, որ քրեական գործերի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներիի համաձայն, ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից մասնակցում են Սիրիայից և Լիբիայից տեղափոխված անօրինական զինված ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների վարձկան գրոհայիններ:

Արթուր Դավթյանը նաև ուշադրություն է հրավիրել այդ խմբավորումների՝ հակամարտության գոտում տեղակայելու միջոցով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանի բոլոր երկրների ներքին ու արտաքին անվտանգության համար ստեղծվող լրջագույն սպառնալիքի վրա: 

ՀԱՊԿ-ում կարծում են` Ղարաբաղյան հակամարտությունը չի տեղափոխվի Հայաստանի տարածք

ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Ի. Կրասնովն իր խոսքում ընդգծել է քաղաքացիների պաշտպանության և անվտանգության ապահովման առաջնահերթությունը՝ հատկապես կոնֆլիկտի տարածքում վարձկանների և ահաբեկիչների ներգրավման ցանկացած փորձ կասեցնելու եղանակով:

Արթուր Դավթյանն ԱՊՀ երկրների իր գործընկերների ուշադրությունն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ հանցավոր գործողություններն իրականացվում են միջազգային կոնվենցիաներով խստորեն արգելված զինատեսակներով, ազգային ատելության շարժառիթով, քաղաքացիական բնակչության կյանքի համար վտանգավոր եղանակներով: Նա նաև նշել է, որ այդ ամենի հետևանքով սպանվել են հարյուրավոր զինծառայողներ և քաղաքացիական անձինք, շատերն ստացել են մարմնական վնասվածներ, անձանց գույքին պատճառվել են մեծ չափերի վնասներ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)

Ըստ թեմայի

ԼՂՀ հակամարտության գոտում վարձկանների առկայությունը մարտահրավեր է տարածաշրջանի համար. Զաս
Արցախյան սրացումը և ռուսական գործոնը Կովկասում
Դավթյանն Ադրբեջանի հանցագործությունների խնդիրը բարձրացրել է միջազգային կառույցներում
թեգերը:
ահաբեկիչ, Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ), ՀՀ գլխավոր դատախազություն, Արթուր Դավթյան

Գլխավոր թեմաներ