09:44 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1558)
454 0 0

Հայտնի է, թե ով է վիրավորվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ղազանչեցոցի հրթիռակոծման հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության արդյունքում ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կոտենոկը։

«Լրագրողի կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook–ի իր էջում հայտնում է, որ երկու անգամ են հարվածել Ղազանչեցոցին:

«Ադրբեջանական ահաբեկչական բանակը գործում է լրիվ իգիլի ոճով: Մեր պայքարը ևս մեկ անգամ պնդում ենք` հակաահաբեկչական է, որին պարտավոր է միանալ քաղաքակիրթ աշխարհը»,–գրել է նա։

Ադրբեջանը Սուրբ Ղազանչեցոցը հրթիռակոծել էր նաև այսօր առավոտյան, այդ պահին ներսում երեխաներ էին եղել։ Բարեբախտաբար, նախորդ անգամ տուժածներ չկային։

Դրանից հետո հրթիռակոծության հետևանքները լուսաբանելու համար եկեղեցի էին եկել Արցախում աշխատող տեղական ու միջազգային լրատվամիջոցները:

Չնայած այն հանգամանքին, որ տեղում մեծ թվով լրագրողներ էին աշխատում, ադրբեջանական զինված ուժերը երկրորդ անգամ էին հրթիռակոծության ենթարկել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Արցախի հրետակոծված շենքերի բնակիչները պատերազմի ավարտից հետո պետական փոխհատուցում կստանան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1558)

Ըստ թեմայի

Ինչ իրավիճակում է Շուշիի Ղազանչեցոցը հրթիռակոծությունից հետո. տեսանյութ
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հրթիռակոծության ժամանակ երեխաներ են եղել. լուսանկարներ
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին կրկին հրթիռակոծվել է. կան վիրավորներ
թեգերը:
ռուս, Լրագրող, բժիշկ, Արցախ, Եկեղեցի

Գլխավոր թեմաներ