19:44 19 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1350)
78 0 0

Մայր Աթոռը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին ընթացող գործողությունների ժամանակ Ադրբեջանի քայլերին։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի հրետակոծությունն ու հռթիռակոծումն ուղղված ռազմական նշանակություն չունեցող խաղաղ բնակավայրերին, Ստեփանակերտին, Շուշիին և այլ քաղաքներին, որը խլել է անմեղ կյանքեր և մեծ վնաս պատճառելով խաղաղ բնակչությանը։

«Ադրբեջանը, միջազգային բոլոր պարտավորությունների անտեսումով, թիրախավորել է նաև Արցախի սրբավայրերն ու պատմամշակութային ժառանգությունը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտում է Ղազանչեցոցի հրթիռակոծումը և եղածը դիտարկում որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսևորում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մայր Աթոռը կոչ է արել եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը և կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, հոգևոր-մշակութային պահպանման։

Մայր Աթոռը հիշեցնում է, որ հավատավորների կրոնական սրբազան զգացմունքների այսօրինակ անարգումը և աղոթատների նպատակային թիրախավորումն ուղղակիորեն հակասում են բոլոր կրոնների ուսուցանած պատգամներին։

Ադրբեջանը Սուրբ Ղազանչեցոցը հրթիռակոծել է այսօր առավոտյան, այդ պահին ներսում երեխաներ են եղել։ Բարեբախտաբար, տուժածներ չկային։

Դրանից հետո հրթիռակոծության հետևանքները լուսաբանելու համար եկեղեցի էին եկել Արցախում աշխատող տեղական ու միջազգային լրատվամիջոցները:

Չնայած այն հանգամանքին, որ տեղում մեծ թվով լրագրողներ էին աշխատում, ադրբեջանական զինված ուժերը երկրորդ անգամ հրթիռակոծության ենթարկեցին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Այդ ժամանակ արդեն ըստ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի տարածած հաղորդագրության` 3 լրագրող է վիրավորվել։

Արցախի հրետակոծված շենքերի բնակիչները պատերազմի ավարտից հետո պետական փոխհատուցում կստանան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1350)

Ըստ թեմայի

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հրթիռակոծության ժամանակ երեխաներ են եղել. լուսանկարներ
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին կրկին հրթիռակոծվել է. կան վիրավորներ
Շուշիի հրթիռակոծության հետևանքով 3 լրագրող է վիրավորվել. Արցախի ՄԻՊ
թեգերը:
Արցախ, Եկեղեցի, Շուշի, հրթիռակոծություն

Գլխավոր թեմաներ