00:20 21 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1415)
123510

Արցախում շարունակում են պարգևատրել զինծառայողներին, որոնք իրենց գործողություններով անհաջողության են մատնում թշնամուն։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով պարգևատրման են ներկայացվել 8 զինծառայողներ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Թշնամական հրետանային մարտկոց ու կայանքներ ոչնչացնելու համար մայոր Նորայր Բաղդասարյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Սերժանտ Մանվել Գևորգյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Ղումաշյանը, շարքային Դավիթ Խանազյանն ու շարքային Նարեկ Ղուկասյանը «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն մեկական «Օրբիտեր» տեսակի ԱԹՍ խոցելու համար:

«Արիության համար» մեդալի է ներկայացվել ավագ լեյտենանտ Նվեր Անանյանը հակառակորդի դիրք մտնելու և հատուկ գործողության ընթացքում քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող այլ փաստաթղթեր բերելու համար: Նույն կարգի մեդալով կպարգևատրվի նաև կապիտան Գարեգին Սարգսյանը ինժեներասակրավորային բարդագույն խնդիրներ կատարելու և դրանով իսկ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար։

Ավելի քան 2900 մետր հեռավորության վրա թշնամական տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար կրկին «Արիության համար» մեդալներով կպարգևատրվեն սերժանտ-պայմանագրային Հունան Գասպարյանը, շարքային-պայմանագրային Նարեկ Աբրահամյանն ու շարքային- պայմանագրային Նարեկ Գևորգյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1415)

Ըստ թեմայի

Մերօրյա հերոսը. Հարություն Դոխոյանը խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ
Խոցել են թշնամու զրահատեխնիկան ու փրկել մարտական ընկերների կյանքը. մերօրյա նոր հերոսները
«Տղաս անմահացավ». լուսանկարի հերոսի հայրը խնդրում է որդուն հիշել որպես անսահման լավատեսի
թեգերը:
Ադրբեջան, հերոս, Արցախ

Գլխավոր թեմաներ