10:06 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1559)
136 0 0

Շուշիի եկեղեցուն իրար հետևից երկու անգամ են հարվածել։ Եթե առաջինի ժամանակ ոչ ոք չէր տուժել, ապա երկրորդի ժամանակ տուժել է 10 մարդ։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik.  Reddit կայքի ամերիկահայ համահիմնադիր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանն արձագանքել է Ադրբեջանի կողմից Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն հասցված ավիահարվածներին։

«Նրանք նորից ավերում են մեր եկեղեցիները։ Եվ թիրախում են ոչ միայն ռազմական օբյեկտները», – գրել է Օհանյանը Twitter–ի իր էջում։

​Նշենք, որ այսօր Շուշիի եկեղեցին ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով տուժել է երկու անգամ։ Տաճարին հասցված առաջին հարվածի ժամանակ ներսում երեխաներ են եղել, բայց բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։

Երկրորդ հարվածի հետևանքով եկեղեցու շենքը լրջորեն վնասվել է։ Մի քանի ժամ անց եկեղեցուն երկրորդ հարվածն են հասցրել։ Տուժել է մոտ 10 մարդ, այդ թվում լրագրողներ։ Ռուսաստանցի ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը ծանր վիճակում է։

Նրան դեռ վիրահատում են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, Մարտակերտն ու այլ բնակավայրեր պարբերաբար հրետակոծվում ու հրթիռակոծվում են ադրբեջանցիների կողմից։ Կան զոհեր ու վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում (այդ թվում՝ երեխաներ)։

Ղազանչեցոցի հրթիռակոծումը ծայրահեղ կրոնական անհանդուրժողականություն է. Մայր Աթոռ

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1559)

Ըստ թեմայի

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հրթիռակոծության ժամանակ երեխաներ են եղել. լուսանկարներ
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին կրկին հրթիռակոծվել է. կան վիրավորներ
Դրա համար պատասխանատվությունը չունի վաղեմության ժամկետ. ԱԳՆ–ն` Ղազանչեցոցի դեպքի մասին
թեգերը:
Ալեքսիս Օհանյան, հրթիռակոծություն, Եկեղեցի, Շուշի

Գլխավոր թեմաներ