16:14 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
920 0 0

Հրետակոծության հետևանքների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։ Արցախի ՄԻՊ–ը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է նաև միջազգային հանրությանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածել է  Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին: Տեղեկությունը Twitter–ի իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Այդ երկրի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ և հանցագործներ են, իսկ միջազգային հանրությունը` խրոնիկ կույր»,–գրել է Բեգլարյանը:

Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Պատերազմի վերսկսման հաջորդ օրն իսկ հակառակորդը սկսեց թիրախավորել մայրաքաղաք Ստեփանակերտը` հրետանային հարվածներ հասցնելով քաղաքին։ Դրանից հետո այնտեղ պարբերաբար պայթյուններ են հնչում։ Ստեփանակերտը մինչ օրս հրետակոծվում ու հրթիռակոծվում է։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

Ըստ թեմայի

Ստեփանակերտը չի դատարկվել. բնակիչներն ապահովված են ջրով ու լույսով. փոխքաղաքապետ
Ավերված Ստեփանակերտի առավոտը. լուսանկարներ
Ավերված տներ, կոտրված ապակիներ. Ստեփանակերտը` գիշերային հրթիռակոծությունից հետո. տեսանյութ
թեգերը:
Արցախ, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), հրետակոծություն, Ստեփանակերտ

Գլխավոր թեմաներ